News

Աշխարհահռչակ թավջութակահարի հերթական սպասված այցը Երևան

Featured 2013-12-06

Սթիվեն Իսերլիսը` բրիտանացի թավջութակահարը համերգային ծրագրով դարձյալ Երեւանում է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 6-ին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) ընկերակցությամբ Իսերլիսը հայաստանյան ունկնդրին առաջին անգամ կներկայանա Պրոկոֆեւի Թավջութակի կոնցերտի կատարումով:

 

Նշենք, որ լեգենդար երաժիշտը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս ՀՊՖՆ-ի հետ:
 
Երաժշտի երկացանկը ընդգրկուն է՝ թավջութակի համար համաշխարհային դասական գրականության ընտիր նմուշներից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Հաստատելով այն, որ ինքը նաեւ գրում ու թողարկում է մանկապատանեկան լսարանին ուղղված գրքեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով, Իսերլիսը ցանկություն հայտնեց, թե կուզենար դրանցից մի քանիսը թարգմանվեին նաեւ հայ պատանիների համար եւս:
 
Աղբյուրը՝ aravot.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.