News

«Հեշտ է լինել երեխա՞, թե՞ ծնող». այս է «խնդիրը»

Educational 2013-12-05

Ալավերդու թիվ 1 դպրոցի 5-րդ դասարանում «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Օհանյանը բաց դաս անցկացրեց «Հեշտ է լինել երեխա՞, թե՞ ծնող» թեմայով, որին մասնակցում էին նաև ծնողները: Դասի թեման ընտանիքն էր, ընտանեկան կապերը, հաղորդակցության ձևերն ընտանիքում, ծնող-երեխա ճիշտ փոխհարաբերությունները, «լավ ծնող», «լավ երեխա» հասկացությունների քննարկումը:
Դասի նպատակը ընտանիքի մասին երեխաների պատկերացումների ամփոփումն էր, պատմելու կարողությունների զարգացումը, գիտելիքների խորացումը, բառապաշարի հարստացումը:
 
Դասի մի քանի փուլերը շաղկապված էին միմյանց հետ: «Ամեն ընտանիք ունի իր պատմությունը», «Ես սիրում եմ իմ ընտանիքը», «Ոչ ոք չի կարող երեխաների համար անել այն, ինչ` տատիկն ու պապիկը», «Աշխարհի համար դու գուցե մի մարդ ես, բայց կա մի մարդ, ում համար դու մի աշխարհ ես» և այլ ասույթներ հնչում էին անգլերեն, թարգմանվում` հայերեն:
 
Դասի ընթացքում ուսուցիչը խրախուսեց աշակերտների հետաքրքրասիրությունը, զարգացրեց երեխաների տրամաբանական մտածողությունը, կարևորեց դաստիարակչական խնդիրները, բառապաշարի հարստացումը:
 
Դասն ամփոփվեց այսպիսի պատգամով` «Ոչ մի ընտանիք կատարյալ չէ. մենք վիճում ենք, մենք նույնիսկ կարող ենք չխոսենք միմյանց հետ երբեմն, բայց, ի վերջո, ընտանիքը ընտանիք է, և սերը միշտ կտիրի ընտանիքում»:
 
Երեխաներն իրենց ուսուցչուհու հետ ապացուցեցին, որ իրենք մի համերաշխ ընտանիքի զավակներ են: Մի վայր, որտեղ սկսվում է կյանքը, և սերը երբեք չի ավարտվում:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.