News

Նշվել է բանաստեղծ Լևոն Միրիջանյանի ծննդյան 80-ամյակը

Educational 2013-02-11

20-րդ դարի հայ մտավոր աշխարհի ընտրանիների շարքում իր համեստ տեղն ունի բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Լևոն Միրիջանյանը (1933-2004), ում ծննդյան 80-ամյակը հանդիսավորությամբ նշվեց բանաստեղծի անունը կրող հ.155 հիմնական դպրոցում:

Բանաստեղծական գեղեցիկ հատվածներով և բեմական ինքնատիպ խաղով դպրոցի սաները ներկայացրին Միրիջանյանի կյանքի ուշագրավ էջերը` բացահայտելով նրա ուրույն ներաշխարհը` ծովի պես խաղաղ ու ծովի պես փոթորկուն:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Գ. Սահակյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գ. Սողոմոնյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լ. Անանյանը, անվանի բանաստեղծներ, հասարակական գործիչներ:
 
Միջոցառումը, որը կրում էր «Գուցե բարին էլ ինձ է որոնում…» խորագիրը, անկրկնելի պահեր պարգևեց ներկաներին` արժանանալով նրանց բարձր գնահատականին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.