News

«Զինվորական ծառայություն» Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Educational 2013-12-04

Օրերս Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Հայ զինվոր» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էին ԳՊՄ-ի ռազմական ամբիոնի 4-րդ կուրսի պրակտիկանտներ Կարինե Կարապետյանը և Կատյա Հարությունյանը`10-րդ «ա» դասարանի աշակերտների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ա.Ավետիսյանը և ուսուցչական կոլեկտիվը, ռազմական ամբիոնի փոխգնդապետ Մուշեղ Տիտանյանը, մայոր Վարդան Մուրադյանը, Գյումրու երկրապահ ջոկատի հրամանատար Յուրա Ալեքսանյանը:
Միջոցառման ընթացքում ներկաները ունկնդիրն ու ակնդիրը եղան հուզիչ տեսարանների: Ներկայացվեց այսօրվա բանակի կենցաղը, ծառայող որդու և որդու ապահովության համար ամեն օր աղոթող մոր ապրումները.
Ամեն օր ձեռքերս վեր պարզած աղոթում եմ Քեզ:
Տե´ր Աստված, որդուս պահես անփորձանք, ուժ տաս` դիմանամ, միայն լավը իմանամ:
 
Միջոցառումն ավարտվեց որդուն բանակ ճանապարհող մոր գեղեցիկ ուղերձով …
Սիրելի´ մայրեր, ուղարկե՛ք ձեր որդիներին ծառայության: Նրանք պետք են մեր բանակին: Նրանք պետք են մեր ազգին, պիտի´ ծառայեն, անքուն գիշերներ անցկացնեն սահմանին, որ ազգը հանգիստ քնի: Նրանք տեսնում են թշնամուն, իսկ մենք միայն լսում ենք նրանց մասին, նրանք զգում են թշնամու սարսափը: Սրտի դողով անցնում է նրանց ծառայության ամեն մի վայրկյանը: Մի´ վհատվեք, աղոթե´ք, նրանք բանակից կգան քաջ, խիզախ, իսկական հայ ազգին արժանի զավակ: Աստված պահապան քեզ, հա´յ զինվոր …
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.