News

«Երաժշտական շաբաթ» Մերձավանի միջնակարգ դպրոցում

Educational 2013-12-04

Մի քանի օր շարունակ Մերձավանի միջնակարգ դպրոցում փոխտնօրեն Է. Կարապետյանի և «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Կ. Ավետիսյանի ջանքերով կազմակերպվեց երաժշտական շաբաթ՝ նվիրված հայ երգի Մեսրոպ Մաշտոցին՝ Կոմիտասին: Այդ շրջանակում անցկացվեցին բաց դասեր «Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը» թեմայով:
Պատանի կոմիտասագետներին հնարավորություն տրվեց իրենց հետազոտական աշխատանքով լուսաբանել մեծ երգահանի անգնահատելի ծառայությունը:
 
Ունկնդրեցին երգեր Կոմիտասի և  տարբեր հայ երգիչների կատարմամբ՝ ապրելով զմայլանքի և հիացմունքի ակնթարթներ:
 
Շաբաթը եզրափակվեց գրական-երաժշտական բաց համերգ-դասով, որի ընթացքում աշակերտները կատարեցին Կոմիտասի երգերից, հետաքրքիր դրվագներ հաղորդեցին երգերի ստեղծման պատմությունից, զուգահեռ արտասանեցին Պարույր Սևակի «Ալռելի զանգակատուն» պոեմից հատվածներ:
 
Դասը օգնեց մեկ անգամ ևս լինելու Կոմիտասի հետ, վերապրելու մի ժողովրդի ճակատագիր, ով անմահ է իր կոմիտասագետ աշակերտներով և մշակույթով:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.