News

«Մթնաշխարհի գաղտնիքները»

Educational 2013-12-03

Հոգեբան Քրիստինե Բաղդասարյանը երկու առաջին դասարաններում կազմակերպեց ծնողական ժողով, ծնողներին տրամադրեց հարցաթերթ, որտեղ կար հարց, թե ինչպիսի վախեր ունի երեխան: Ծնողները հիմնականում պատասխանել էին, որ իրենց երեխան վախենում է մթությունից:
Կան վախերը շտկող  զանազան մեթոդներ՝  խաղեր,  հեքիաթներ, որտեղ արտացոլվում են  երեխայի  վարքի   դժվարությունները՝  վախերը,  տագնապները: Վախը  շտկելու  համար  բեմադրվեց  «Մթնաշխարհի գաղտնիքները»  հեքիաթը՝   6-րդ  դասարանցիների մասնակցությամբ:   Մասնակիցների ընտրությունը  նպատակային էր:
 
Հեքիաթի  բեմականացումը տեղի ունեցավ  համակարգչային կաբինետում:  Կաբինետը  վերածվել էր  գեղեցիկ գիշերային, հեքիաթային աշխարհի:    Լսվում էին   գեշերային ձայներ, վերևում  փայլում էին աստղերը, գեղեցիկ  ժպտում էր լուսինը:
 
Ինտերակտիվ   գրատախտակի միջոցով  հանդիսատեսը  մտովի  գնաց   հեքիաթային  աշխարհ,  ու սկսվեց  հեքիաթի  բեմականացումը: Մեծ  ականջներով էլֆը   փոքրիկներին  ուղեկցեց   մի աշխարհ, որտեղ  գիշեր էր:  Ցույց  տվեց դղյակը, որը ողողված էր գիշերային լույսերով, ցույց տվեց լուսինը, աստղերը, անտառում թռչկոտող  լուսատտիկներին,  անտառի բնակիչներին:  Մասնկիցները  ցույց տվեցին, որ եթե կա լույս, ապա կա նաև մութ:  Մթության մեջ էլ կան  գեղեցիկ  տեսարաններ,  ձայներ, որ չես կարող տեսնել, լսել  ցերեկը:  Մասնակիցները  հեքիաթը ամփոփեցին հարցերով,  և   հոգեբան  Քրիստինե Բաղդասարյանը  հանձնարարեց  հաջորդ  կերպարվեստի   դասաժամին  նկարել  հեքիաթը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.