News

«Ա» տառի «տոնը» Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2013-12-03

Ոսկեզօծ տերևների առատ բերք ու բարիքի հետ է սկսվում աշունը: Լույսն ավելի շատ է այստեղ, իսկ պայծառությունն ու զվարթ տրամադրությունն՝ ակնհայտ: Բայց սա դեռ սկիզբն է, որովհետև ամեն ինչ այնքան իրական չէր լինի, եթե ողջ դասարանը ողողված չլիներ յուրօրինակ աշնանային գույներով ու առատությամբ:
Տպավորությունն այնպիսին էր, որ դասարանում աշնան փերիներ են ճախրում: Այս ամենին ներդաշնակվեցին  1-ին «գ»   դասարանի   փոքրիկները, որոնց  շուրթերից հնչեցին աշնանային տրամադրություն ստեղծող բանաստեղծություններ: Այս ամենի մեջ հայ լինելն իր առանցքային դերն էր գրավում:
 
                            Ես դեռ անբարբառ մի փոքրիկ մանուկ,
                            Որ մկրտվեցի քո լույս գրերով,
                            Բացվեց փակ լեզուս, կարդում եմ, գրում,
                            Քո սրբագործած հայոց գրերով…
 
 Այս ամենն իրոք  լավ էր կազմակերպել դասվար  Արգինե Կիրակոսյանը: Միջոցառման սցենարն, ինչպես նաև բանաստեղծությունների գերակշիռ մասը ստեղծագործել   էր դասվարը՝   նոր   շունչ   ու  հոգի   հաղորդելով միջոցառմանը: Դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը շնորհավորելով երեխաներին`  նշեց, որ միայն հպարտություն կարելի է ապրել այդպիսի միջոցառման համար և հպարտ է, որ այս փոքրիլները մեր վաղվա լուսավոր ապագան կերտողներն են:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.