News

Միջոցառում` Երևանի թիվ 60 հիմնական դպրոցում

Educational 2013-11-30

Այսօր Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցում 7-րդ «բ» դասարանի աշակերտների մասնակցությամբ և ուսուցչուհի Մառլենա Սիմոնյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ես մարդ եմ, պոետ և քաղաքացի» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված հայ մեծ գրող Եղիշե Չարենցի հիշատակին:
Չարենցի ստեղծագործություններից հրաշալի ընտրանի ներկայացվեց:  Նշվեց, որ յուրաքանչյուր գրող ժողովրդի հոգևոր կյանքում մնայուն տեղ է նվաճում այնքանով, որքանով որ արտացոլում է ժամանակը իր բոլոր չափումներով: Չարենցի պատկերածը իրական մարդն է որպես սովորական անհատ, սիրող հայր  ու հայրենիքի զինվոր:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.