News

Ուսուցիչների վերապատրաստումը «Ռուսաց լեզու» առարկայից

Educational 2013-11-30

Հայաստանի բոլոր մարզերից ռուսաց լեզվի 137 ուսուցիչ մասնակցել է ռուսաց լեզվի վերապատրաստման դասընթացին, որը վարում էին Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանության ինստիտուտի մասնագետները:
Դասընթացի ավարտի փակման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ մանկավարժների վերապատրաստումը դպրոցներում էապես կբարձրացնի աշակերտների ռուսերենի իմացության մակարդակը: Առհասարակ, կարևորելով օտար լեզուներին տիրապետելը՝ վարչապետը նշեց, որ օտար լեզուների դասավանդումը մեզանում առաջնահերթություն է լինելու, որովհետև այդ կերպ մենք կարող ենք ապահովել մեր պետության առաջընթացը, և ուսուցիչների վերապատրաստումները հենց այդ նպատակին են միտված: Օրինակ, եվրոպական երկրներում այսօր արդեն առնվազն 2 օտար լեզվի իմացությունը դարձել է պարտադիր պայման, որովհետև մարդկային շփումներն այնքան ինտենսիվ են դարձել, որ առանց օտար լեզվի իմացության անհնարին է:
 
Վերապատրաստման դասընթացի ավարտին ուսուցիչներին հանձնվեցին վկայականներ, իսկ որոշ ուսուցիչների վարչապետը դրանք անձամբ հանձնեց:
 
Աղբյուրը՝ aravot.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.