News

«Գրական քառուղիներ»` Ոսկեհատի միջնակարգ դպրոցում

Educational 2013-11-28

Վերջերս Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում տեղի ունեցավ «Գրականության քառուղիներում» խորագրով դաս՝ նվիրված մեծ բանաստեղծ Պարույր Սևակին:

Դասն օգնեց ավելի լավ ճանաչել մեծ հանճարին ու նրա պոեզիան: Մեծանուն բանաստեղծ Պ. Սևակն ամեն օր ու ժամ մեզ հետ է, իսկ նրա կյանքը, որպես լեգենդ-առեղծված, շատ գաղտնիքներ է պարունակում, որոնք երեխաները փորձեցին բացահայտել:
Աշակերտները ներկայացրեցին Սևակի մոսկովյան տարիների մասին իրենց գիտելիքները: Առանձնակի ջերմությամբ ներկայացվեց Սևակի անկրկնել սիրո պատմությունը: Աշակերտները կարդացին Սուլամիթային ուղղված նրա նամակները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.