News

«Կարմիր գլխարկը» հեքիաթի առեղծվածը

Featured 2013-11-28

Ավելի քան 58 հեքիաթի սյուժե ուսումնասիրելուց հետո, բրիտանացի գիտնականները պարզել են, որ հայտնի «Կարմիր գլխարկը» հեքիաթը ի հայտ է եկել մոտավորապես մ.թ. 2-րդ դարում:

Այս հեքիաթը ծագել է «Գայլը և երեխաները» հեքիաթի նմանությամբ, որտեղ գայլը իրեն այծի տեղ դնելով՝ ուտում է ուլիկներին, իսկ «Կարմիր գլխարկը» հեքիաթում գայլն իրեն տատիկի տեղն է դնում: Սրանով գիտնականները հերքեցին այն վարկածը, ըստ որի «Կարմիր գլխարկը» չինական բանավոր ավանդույթ է, որը Մետաքսի ճանապարհով հասել է տարբեր երկրներ: Հակառակը՝ «Կարմիր գլխարկը» և եվրոպական ավանդույթները ծագել են «Գայլը և երեխաները» հեքիաթից:
Բացի այդ, չինացի պոետ Հուան Ժուն և ֆրանսիացի Շառլ Պերոն հեքիաթը գրի են առել գրեթե նույն ժամանակահատվածում:

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.