News

«Գնահատվում են» ուսուցիչները

Educational 2013-11-27

Տարիներ շարունակ անցկացվում է «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ ուսուցչի դերում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, իսկ աշակերտի դերում՝ ուսուցիչները:
Երեկ` Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսուցիչները «ստացան» իրենց արժանի «գնահատականները», բայց ոչ թե 1-ից 10 բալային սանդղակով, այլ՝ մրցանակների տեսքով: Երևանի թիվ 62 ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռիտա Բոյախչյանը, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ուսուցչուհի Նինել Սարգսյանը, Բերդավանի միջնակարգ դպրոցի «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Հրահատ Մուղդասյանը և Վանաձորի թիվ 1 դպրոցի դասվար Գայանե Թամազյանը արժանացան առաջին մրցանակի: 
7 ուսուցիչ ստացավ 2-րդ, իսկ ևս 14 ուսուցիչ՝ 3-րդ մրցանակ:
 
Ուսուցիչների վաստակած արժանի «գնահատականներն» իրենց կատարումներով շնորհավորեցին «Զանգակ» և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» երգչախմբերը:
 
Կեցցե′ն ուսուցիչները. նրանք իրենց նվիրական աշխատանքով են միայն արժանացել մրցանակներ ստանալու թանկ, բայց և միևնույն ժամանակ պարտավորեցնող պատվին:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.