News

Գերմանական մշակույթի օր` Հաղարծինի միջնակարգ դպրոցում

Educational 2013-11-25

Օրերս Հաղարծինի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված գերմաներեն լեզվին և գերմանական մշակույթին: Միջոցառմանը մասնակցում էին 4-12-րդ դասարանի աշակերտներ:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին գերմանական գրականության գոհարներ, բանաստեղծությունների հայերեն թարգմանություններ, կատարեցին գերմանական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ներկայացրեցին երկու թատերական ներկայացում՝ հատված «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթից և «Մուկը ընկեր է փնտրում» ներկայացումը:
 
Միջոցառմանը ներկա էր նաևՀայաստանում Գերմանիայի դեսպանության աշխատակից, փորձագետ Յուլիա Կրամերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.