News

Բաց դաս` Բամբակաշատի միջնակարգ դպրոցում

Educational 2013-11-25

Ս.թ. հոկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչոււհի Ցողիկ Ազիզյանը 8-րդ դասարանում կազմակերպեց բաց դաս «Հասարակագիտություն» առարկայից` «Հաշմանդամություն ունեցող անձինք» թեմայով` «Դրամ հավաքողը Բեդֆորդ փողոցից» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:
Դասին ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը, մի խումբ ուսուցիչներ և կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Կամո Լալայանը:
 
Իր ներածական խոսքում ուսուցչուհի  Ցողիկ Ազիզյանը ներկայացրեց ՀՀ կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության էությունն ու նպատակը ` ընդգծելով , որ այն բխում է  ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի պահանջներից:
ՈՒսուցչի հարցադրումով աշակերտները պատասխանեցին այն հարցին , թե ովքեր են համարվում հաշմանդամներ : Բացատրվեց , որ հաշմանդամության խմբորոշման հիմքում  դրված է մարդու կենսագործունեության սահմանափակման աստիճանը :
Այնուհետև աշակերտներից յուրաքանչյուրին տրվեց անհատական առաջադրանք.  գրավոր ներկայացնել  իրենց ուժեղ և թույլ կողմերը ` նշելով մեկ կամ երկու օրինակ:
 
Դասի հաջորդ մասում ցուցադրվեց ֆիլմից  մի հատված : Դիտելուց հետո աշակերտները ստացան առաջադրանք ներկայացնելու Լարիի ` ֆիլմի հերոսի, ուժեղ և թույլ կողմերը ,փորձ  արեցին   դրանք համեմատել իրենց ուժեղ և թույլ կողմերի հետ :
Քննարկվեց աշակերտների շրջապատում գտնվող հաշմանդամների  նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարցերը, վեր հանվեցին հաշմանդամներին հուզող  խնդիրները, նշվեցին լուծման ուղիները:
 
Որպեսզի երեխաները ապրումակցեն հաշմանդամներին, ուսուցչուհին կապեց աշակերտներից մեկի աչքեր , իսկ մյուսի ` ձեռքերը և առաջարկեց , որ նրանք կատարեն որոշակի գործողություններ:
 
Հանձնարարվեց  (որպես տնային աշխատանք )պատասխանել տրված  հարցաշարի հարցերին`  կապված ապրումակցման հետ, և գրել սոցիալական նախագիծ, թե ինչպես կարելի է օգնել հաշմանդամներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.