News

Միրզոյան քառյակը կնվագի «ՏաԹևեր»-ում

Featured 2013-11-22

Այսօր` նոյեմբերի 22-ին Բրիտանացի երգահան Բենջամեն Բրիտենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «ՏաԹևեր» ճոպանուղում բացառիկ համերգ տեղի կունենա. Հալիձորից Տաթև «թռչելիս»` «Միրզոյան քառյակը» կկատարի Բենջամեն Բրիտենի Simple Symphony ստեղծագործությունը:
1965 թվականին Բենջամին Բրիտենը ժամանել էր Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Այդ ժամանակ Դիլիջանում էին հանգստանում նաև թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը տիկնոջ`օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայայի հետ: Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց «Հայաստանում Բրիտենի օրեր» փառատոնը: Նոյեմբերի 22-ին կայանալիք «թռչող համերգի» կազմակերպիչներն են Հայաստանում Բրիտանական խորհուրդը և «ՏաԹևեր» ճոպանուղին:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.