News

Միջոցառում` Նորավանի միջնակարգ դպրոցում

Educational 2013-11-22

Ս.թ. նոյեմբերի 20-ին Նորավանի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի» առարկայից՝ «Օշականյան հյուրընկալություն» թեմայով (դասվար՝ Մերի Սիմոնյան): Դասարանը կահավորված էր գեղեցիկ, հագեցած ուսումնական նյութերով՝ քարտեզ, նկարներ:
Նախորդ տարիներին ձեռք բերած գիտելիքների և այս ուսումնական տարում ստացած գիտելիքների բացահայտման յուրատեսակ դաս էր: Դասի սկզբում աշակերտները տեղեկություններ հաղորդեցին Հայաստանի, Օշականի, Լեհաստանի, Մեսրոպ Մաշտոցի մասին: Տեղեկություններ հաղորդեցին նաև թոնրի, լավաշի, հայկական կերակրատեսակների վերաբերյալ:
 
Աշակերտները մեկ անգամ ևս համոզվեցին, որ հյուրընկալությունը մեր ժողովրդի գեղեցիկ հատկանիշներից մեկն է, և իրենք էլ պետք է աշխատեն պահել հյուրասիրության հայկական ավանդույթները: Բաց սրտով ու ժպիտով ընդունեն իրենց տուն եկող հյուրերին, ջերմ ու հոգատար լինեն նրանց նկատմամբ: Անկեղծ սրտով նրանց հետ կիսեն այն, ինչ ունեն: Հասկացան, որ կարևորը ոչ թե սեղանի լիությունն է, այլ տանտիրոջ սրտաբացությունը: Դասի ավարտից հետո իր տպավորությունների մասին խոսեց դպրոցի տնօրեն՝ Հ. Ստեփանյանը: Նա շնորհակալություն հայտնեց դասվարին ու աշակերտներին՝ կարևորելով նմանատիպ դասերի կազմակերպումը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.