News

Միջոցառում` Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2013-11-22

Էներգիախնայողությունը շատ կարևոր է շրջակա միջավայրի բարելավման համար` ամբողջ մոլորակի առումով: Էներգախնայողության ուղղությամբ շոշափելի արդյունքների հասնելու համար հարկ է, որ մոլորակի բնակչությունը գործի միասին, մի ընդհանուր ծրագրի շրջանակներում:
Եվ այն, որ նոյեմբերի 11-ը հայտարարված է էներգախնայողության միջազգային օր, ասվածի վառ արտահայտությունն է: Այս գործում ընդգրկված են աշխարհի շատ երկրների դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ: Այսօրվա աշակերտները վաղվա որոշում կայացնողներն են, և նրանց այժմյան ներդրումն անհրաժեշտ է ապագայի էկոլոգիական խնդիրների կանխարգելման և լուծման համար:
 
Էներգախնայողության միջազգային օրվան հավուր պատշաճի էր նախապատրաստվել Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցը: Բացման խոսքով ելույթ ունեցավ Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն` Անահիտ Սահակյանը, նրա շնորհիվ կազմակերպվել էր հանդիսությունը,որին մասնակցում էին ինչպես Վարդենիսի ավագ դպրոցի, այնպես էլ Վարդենիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի և մի շարք այլ դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ:
 
Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրին մեկ շաբաթվա ընթացքում իրենց իրագործած աշխատանքի արդյունքը էլեկտրաէներգիայի խնայման, դրա անտեղի վատնումներին ուղղված կոնկրետ գործողությունները:
 
Էներգախնայողության միջազգային օրվան նվիրված` կատարվեց ծառատունկ: 
 
Դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր աշակերտներով, ծնողներով, հյուրերով: Հյուրերից ներկա էին ՀՀ-ում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս` Թիմ Սթրեյթը և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից ` Թոմ Ջորդան Մարտիունսոն:
 
Հյուրերից ելույթ ունեցավ Վարդենիսի քաղաքապետ Վ. Խլոյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.