News

Միջոցառում` Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2013-11-22

Նորից Ներսես Աշտարակեցու անվան դպրոցում տոն էր: Տոնն այս նվիրված էր Բնությանը, նրա հրաշալիքների գովերգմանը: Տոնն այս կազմակերպվում է աշտարակյան բերք ու բարիքի ներկայացման համար, դրան հավելում՝ ներկայացնելու աշտարակցիների աշնանային առօրյան, ինչու՞ չէ նաև անհանգստանալով՝ պահպանելու աշտարակյան ավանդույթները:
«Աշնանային մեղեդի» միջոցառումը վարում է   «Աշուն» Նարեն: Դպրոցի երեք V-րդ դասարանների 84 աշակետների կողմից ներկայացվում են բեմականացումներ հետևյալ խորագրերով.
 
1. «Աշնան կենդանի ցուցադրում», որի ժամանակ աշնանային տերևազարդ նորաձևության պոդյումին ցուցադրվում և միևնույն ժամանակ գովերգվում է լավաշ հացը (տղաները լավաշներ դարձած), անցնում են նաև մրգեր, բանջարեղեններ, հասկեր և աշունը խորհրդանշող այլ սիմվոլներ դարձած աղջիկները: 
2. «Մեր մառանը՝ լի բերք ու բարիքով».  դպրոցի ճեմասրահը դարձել էր մի մեծ և աշտարակյան բերք ու բարիքով լի մառան, որտեղ սուջուղ էին թաթախում, ալանի, գաթա, հալվա էին պատրաստում: Նաև ներկայացվեց լավաշ թխելու ընթացքը:
3. «Հարսանիքն Աշտարակում». փոքրիկ բեմականացում:
 
Աշնանային բերք ու բարիքն ամբարելուց հետո աշտարակցուն մնում է միայն հյուրեր ընդունել և ուրախություն ստեղծել: Հնչում են աշտարակցի բանաստեղծների և երաժիշտների բանաստեղծություններն ու երգերը, թնդում են հայկական պարերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.