News

Երևանում կցուցադրվի Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուն

Featured 2013-11-20

Ս.թ. նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում հայկական գորգարվեստի հանրահռչակման շրջանակներում տեղի կունենա Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը:
Մուշեղ Չալոյանը տարիներ շարունակ զբաղվում է հնագույն գորգերի հավաքածուով: Նա իր կյանքի մանրամասները չի պատմում, դրանք ամբողջացրել է գրքում, որը շուտով կհանձնի ընթերցողի դատին:
 
Մուշեղ Մարտիրոսյան-Չալոյանը ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում, 1923 թվականին: Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Չալոյանը գերի է ընկել, ապա փրկվել ու հասել Ֆրանսիա: Նա ունի իր արվեստանոցը, որտեղ հավաքել է հայկական գորգեր ամբողջ աշխարհից:
 
«Ես հինգ-վեց տարի առաջ գիրք գրելու համար գնացի Խնձորեսկ, որպեսզի տներում եղած գորգերը նկարեմ: Մեկ հատ չգտա: Սովետական միության ժամանակ մեքենայով գործած գորգեր էին տվել, հները տարել էին: Առաջին անգամ տեսա Ամերիկայում, այդտեղից էլ սկսվեց… 62 թվականին»,- ասում է Մուշեղ Մարտիրոսյան-Չալոյանը:
 
Նա նաև նշեց, որ գորգը «ճամփորդում է», իսկ հայկական գորգ կարելի է գտնել ամեն տեղ: Մուշեղ Չալոյանն էլ այդպես ճամփորդելով աշխարհի տարբեր ծայրերից հավաքել է հայկական գորգերը:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.