News

Կայացավ Dasaran-ի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ-ի դեմ վարույթի առաջին նիստը

Featured 2020-07-31

Ս.թ. հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցավ Dasaran կրթական ծրագրի (ներկայացված` «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության կողմից) 2020 թ. հունիսի 5-ի դիմումի հիման վրա ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու հիմքով հարուցված վարչական վարույթի առաջին նիստը։
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին վարույթում առկա փաստական հանգամանքները. վարույթում ներգրավված կողմերի դիրքորոշումները ներկայացրեցին, մի կողմից, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, մյուս կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը։ 
 
ՏՄՊՊ հանձնաժողովի անդամները՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի նախագահությամբ, շուրջ 1.5 ժամ տևած նիստի ընթացքում լսեցին կողմերի ներկայացրած փաստարկներն ու հակափաստարկները, այնուհետ տվեցին լրացուցիչ հարցեր՝ փաստական հանգամանքներն ամբողջացնելու համար։
 
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփեց նիստը՝ նշելով, որ նիստի ընթացքում կատարված արձանագրումները ևս կուսումնասիրվեն վարույթի շրջանակում՝ ի թիվս վարույթի հիմք հանդիսացած դիմումի և կողմերի կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերի։ Անհրաժեշտության դեպքում կգումարվի ևս մեկ նիստ կամ Հանձնաժողովը հանդես կգա վերջնական որոշմամբ։ 
 
Կից ներկայացնում ենք նաև ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ոչ օրինաչափ միջամտության և հակասական հայտարարությունների մասին հակիրճ տեսանյութը - https://www.facebook.com/Dasaran.am/videos/307906503674798/

Similar news...