News

Դպրոցներում այս տարի փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի

Featured 2020-04-27

Հայաստանում ուսումնական տարին կավարտվի հեռավար տարբերակով՝ լսարանային դասեր այլևս չեն լինի․ այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2019-20 ուս․ տարում դպրոցներում չեն անցկացվի նաև փոխադրման և ավարտական քննություններ։

Ըստ նախարարի՝ 4-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների փոխադրման քննություններ տեղի չեն ունենա, իսկ աշակերտների տարեկան գնահատականները կամփոփվեն մինչեւ մարտի 13-ն ունեցած եւ էլեկտրոնային մատյաններ փոխանցված գնահատականներով։

 

«12-րդ դասարանի քննություններ եւս չեն լինի, ամփոփումը կլինի նույն կերպ։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ նրանց հնարավորություն կտրվի պահպանել այդ արդյունքը կամ տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական։ Ատեստատները հանձնվելու են մինչեւ մայիսի 25-ը»,-նշել է նախարարը։

 

Հաջորդ ուսումնական տարում՝ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին, նախատեսվում է շաբաթ օրերին ունենալ պահուստային օրեր, ինչպես  նաեւ քննարկվում է ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու տարբերակը։

 

«Պահուստային օրերն անհաժեշտ են բացերը լրացնելու համար։ Վերջնական որոշումը կախված է մայիսին տեղի ունենալիք ամփոփումից։ Մեզ եկող ազդակներն ու տվյալներն անպիսին են, որ շատ ուսուցիչներ ուսումնական ծրագրի ծավալը փակում են, կամ չնչին բաց է մնում»,-ասել է Հարությունյանը։

 

Ինչ վերաբերում է բուհական ընդունելությանը, ապա, ըստ նախարարի, դիմորդները հանձնելու են ընդամենը մեկ քննություն։

 

Բուհերի ընդունելության քննությունները տեղի են ունենալու հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում։ Քննական կենտրոնները տեղակայված են լինելու հանրապետության ամբողջ տարածքում, յուրաքանչյուրում՝ սահմանափակ թվով դիմորդներ՝ դիմակներով, ախտահանման միջոցներով զինված։

 

Ի դեպ, վերջին զանգի արարողությունները ևս հետաձգվում են․ տեղի կունենան այն ժամանակ, երբ համավարակն այլեւս վտանգ չի ներկայացնի։

 

Աղբյուրը՝ mediamax.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.