News

Ցերեկույթ` Բամբակաշատի միջնակարգ դպրոցում

Educational 2013-11-20

Ս.թ. նոյեմբերի 1-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը կազմակերպեց ցերեկույթ` նվիրված երեխաների իրավունքներին:
Բացման խոսքի մեջ նշվեց. «Երեխաները մեր ապագայի ոսկեթև հրեշտակներն են, տա Աստված, որ նրանք միշտ ապրեն` հմայված աշխարհի հեքիաթով և ողջունեն բացվող բոլոր արշալույսները…»:
 
Նշվեց , որ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր անձ:
 Աշակերտները ներկայացրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների Հռչակագրից և Երեխայի իրավունքների Համաձայնագրից մի շարք հոդվածներ: Այդ ընթացքում կատարվում էին նաև երեխաներին նվիրված երգեր:
 
Երեխաները միշտ էլ եղել են մարդկային հասարակության ուշադրության կենտրոնում , հայ գրողներից և բանաստեղծներից շատերը իրենց ստեղծագործություններում հաճախ են անդրադարձել այդ թեմային:
 
Աշակերտները հնչեցրին Հովհաննես Թումանյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Միքայել Նալբանդյանի և այլ շատ բանաստեղծների ստեղծագործություններ` նվիրված երեխաներին:
 
Փակման խոսքի մեջ ցերեկույթը վարողի կողմից հնչեցին բարեմաղթանքի խոսքեր` աշակերտներին ուղղված :
Թող բոլոր երեխաները լինեն առողջ, կարգապահ և աշխատասեր, որպեսզի բարձր առաջադիմությամբ հիմքեր ստեղծեն հայրենիքին արժանի և օգտակար մարդիկ դառնալու համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.