News

<<Կա այդպիսի մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը >>

Educational 2020-02-22

Ռազմահայրենասիրական դաստիարակությունը տանում է ազգային արժեքների և համամարդկային մշակութային արժեքների համադրման:Ռազմահայրենասիրական դաստիարակությունը բազմաշերտ գործընթաց է, որը չի սկսվում և ավարտվում դպրոցում կամ չի սահմանափակվում մեկ առարկայով: Այն փոխանցվում է ոչ միայն ռազմագիտության, այլ բոլոր առարկաների միջոցով և միջառարկայական կապերի ակտիվ փոխգործակցությամբ: Այս գործընթացում յուրաքանչյուրն ունի իր ուրույն դերակատարումը: Հայրենասիությունը բացարձակ արժեք է, որն ընդգրկում է բոլոր ոլորտները: Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցում տեղի ունեցավ Արմավիր քաղաքի տարածաշրջանի 11-12 դասարանների աշակերտների և զինղեկների հետ հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսների հետ <<Կա այդպիսի մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը >> խորագրով ։ Ներկայացրին ՀՀԶՈՒ ուսումնարանում ծառայող սպաների կյանքն ու կենցաղը, բուհում սովորողների առօրյան։ Միջոցառմանը ներկա էր Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ` Ս. Բուդաղյանը: Փոքրիկ երեժշտական ողջույնով հանդես եկան դպրոցի սաները։

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.