News

Գիրք նվիրելու օրը սիրված տոն է դառնում

Educational 2020-02-19

Փետրվարի 19-ը տարբեր երկրներում նշվում է մեծ շուքով: Այդ օրը կազմակեպվում են բազմաթիվ յուրօրինակ միջոցառումներ, որոնք իրենց շուրջն են համախմբում ինչպես ստեղծագործող, այնպես էլ ընթերցասեր հանրությանը: Այս տոնին գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, դպրոցներին և միմյանց:  ՀՀ-ում այս օրը՝ փետրվարի 19-ը, որպես գիրք նվիրելու օր՝ սկսել են նշել 2008թ.-ից` Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ: Մեր ոսկեղենիկ մայրենիի, գրի և գրչության հանդեպ ակնածալից սերը հայ ժողովրդին ուղեկցել է իր պատմության բոլոր ժամանակներում նույնիսկ, երբ թվացել է, թե այլևս անհնար է անգամ այդ մասին մտածել: Քա՜նի-քա՜նի անգամ են մեր չքնաղ բնօրրանն ասպատակել բիրտ ու բարբարոս հրոսակները` վայրի մի մոլուցքով փորձելով այրել, ոչնչացնել մեր ժողովրդի` միշտ դեպի լույսը տանող ճանապարհին ստեղծած մատյաններն ու գրքերը, որոնցում մեր միտքն էր, մեր քրիստոնեական հավատը: Բայց ամեն անգամ հայ մարդը ոչ միայն փրկել է դրանց բեկորները, այլև արարչական մի զորությամբ նոր մատյաններ է գրել ու ծաղկել ներքին այն համոզմամբ, որ անպայման գալու է այդ ամենը գնահատելու և իմաստավորելու ժամանակը: Այսօր Լճկաձորի հիմնական դպրոցում նույնպես մեծ շուքով նշվեց Գիրք նվիրելու տոնը։ Կազմակերպվեցին՝ ․ 1․ Մրցույթ - վիկտորինա 7-8 -րդ դասարանների միջև / կազմակերպիչ՝ Հ․ Մուսայելյան/ 2․ Բաց դաս 9-րդ դասարանում / դասղեկ ՝ Ռ․ Մալինյան/ 3․ Դպրոցի աշակերտները և ուսուցիչները միմյանց գրքեր նվիրեցին։

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.