News

Բաց դաս հայոց լեզվից

Educational 2020-02-10

Ինչպե՞ս արդյունավետ և հետաքրքիր դարձնել դասը, ինչպե՞ս ակտիվացնել դասարանը։ Այս նպատակն էր իր առջև դրել Սևանի №4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Գյարզոյանը։ VIII դասարանում «Բաղադրյալ ստորոգյալ» դասանյութի ուսուցումը ընթացավ աշակերտների ակտիվ մասնակցությամբ։ Նրանք բերեցին բաղադրյալ ստորոգյալի բազմաթիվ օրինակներ, համեմատեցին պարզ ստորոգյալի հետ։ Շատ էին պատմական դեպքեր արտացոլող նախադասությունները։ Ուսուցչուհին ստուգեց տնային աշխատանքը, աշակերտները կատարեցին մի շարք առաջադրանքներ՝ նյութի ամրապնդման նպատակով (ինքնուրույն, բանավոր), վերլուծեցին նախադասությունները։ Կարևոր էր աշակերտների գնահատականների հիմնավորումը։ Մեթոդապես ճիշտ կառուցված դասը ցույց տվեց, որ ուսուցչուհին հասել էր իր նպատակին, ինչը բարձր գնահատվեց դասին ներկա ուսուցիչների կողմից։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.