News

« ԱԶԳԱՅԻՆ➖ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԵՐ»

Educational 2020-02-09

Գործնական աշխատանք 4 Դ դասարանում Ես և շրջակա աշխարհը առարկայից « ԱԶԳԱՅԻՆ➖ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ: Դասվար Օֆելյա Գրիգորյան Հայաստանի Հանրապետության պետական տոները և հիշատակի օրերը Մեծանուն Լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է. որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր: Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը։ Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը։ Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները։ Աշակերտները ներկայացրին իրենց սովորած գիտելիքները ազգային տոների մասին: Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ: Այսօր նրանք ներկայացրին Ամանորը, Սուրբ Ծնունդ, Կանաց միջազգային տոն, Հայոց բանակի օր, Մայիսյան եռատոն և Սեպտեմբերի 21 տոները և դրանք տոնելու սովորույթները: Ուրախ ենք, որ մեր աշակերտներն ունեն հնարավորություն ավելի մոտիկից ծանոթանալու իրենց արմատներին:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.