News

Բարի գալուստ Երևան/ Welcome to Yerevan…

Featured 2013-11-19

Ողջու´յն Երևան, մեր հարազատ, դարերի խորքից եկած, բայց միշտ երիտասարդ, մեր սիրելի քաղաքամայր Երևան… Յուրաքանչյուր առավոտ, նայելով Արարատի ճերմակ գագաթին, ուզում ես ասել.«Բարև կյանք, բարև մարդիկ, բարև Երևան»… Մեր արյան մեջ է նա, մեր սրտի զարկերի մեջ:
Երևանով արտահայտվում է մեր էությունը, ամբողջանում հայ ազգի դիմագիծը: Յուրաքանչյուր քաղաքն իր դեմքն ունի` այն դիմագծերը, որ ունեն քաղաքում ապրող մարդիկ: Մեր քաղաքն ունի վառ, հավերժին նայող հայացք` հայի պարզ ու մաքուր աչքերով: 
 
Մեր քաղաքը ծեր է հնագույն Հռոմից, ժամանակակից` խելահեղ Նյու Յորքին: Երևանն ամենախոսուն վկան է մեր ժողովրդի շինարար ձեռքի, մեր նվաճումների և պարտությունների: Այն բացառիկ քաղաք է` իրեն հատուկ ավանդույթների յուրօրինակ բույրով… 
 
Ուզում ենք կոչ անել` յուրահատուկ հոգածությամբ վերաբերվել մեր այսքան դիմացկուն ու «փխրուն» քաղաքին` մաքուր պահել և սիրել մեր արևային քաղաքը` մի ծայրից մյուսը տանող կարճ ու երկար, աղմկոտ ու խաղաղ փողոցները:
 
Եթե յուրաքանչյուր երևանցի գոնե մեկ ծառ տնկի իր քաղաքում` մենք կունենանք ու սերունդներին կփոխանցենք է´լ ավելի կանաչ, լուսավոր, մաքուր,  հարազատ և սիրելի´ Երևան:
 
 
Տեսահոլովակի հեղինակներ` Մարիամ Գևորգյան և Թաթա Իսկանդարյան

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.