News

Ջահերով արշավ

Educational 2020-02-01

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում միշտ Հայոց բանակի օրը նշվում է ռազմասպորտային միջոցառումների շարքով,որն իրականացվում է գյուղի վերևում գտնվող աղբյուրներից մեկում՝ Համոյի աղբյուրում: Այս տարի ևս դպրոցի VII-XII դասարնների աշակերտները և ուսուցիչները երթային քայլարշավով հասան նախատեսած վայրը,խարույկ վառեցին: Աշակերտները ներկայացրին հայոց բանակի ծագման պատմությունը,խոսեցին այն նվիրյալների մասին,ովքեր կերտել են մեր մարտունակ բանակը,ապա զինղեկ Մ. Դավթյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մ. Եսայանը տվեցին ռազմասպորտային խաղերի մեկնարկը՝ վազք,պարանի ձգում,ավտոմատի քանդում-հավաքում,հրաձգություն,բազկամարտ:Աշակերտներն ու ուսուցիչները մասնակցում էին մեծ սիրով ու ոգևորությամբ: Շատ թեժ պայքար ծավալվեց:Պարանի ձգումից I տեղ զբաղեցրեց XI դասարանը,հրաձգությունից ՝ ևս XI դասարանը: Վերջում աշակերտները վառեցին ջահերը և ռազմահայրենասիրական երգեր կատարելով երթային քայլերով իջան գյուղ: Միջոցառումը նպաստում է աշակերտների մարտական ոգու բարձրացմանը, հայրենասիրություն և ազգասիրություն է սերմանում մատաղ սերնդի մեջ:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.