News

Միջոցառում` Երևանի թիվ 39 դպրոցում

Educational 2013-11-18

Սեպտեմբերի 18-ը` որպես աստղագիտության օր, տպավորիչ ու անմոռանալի դարձավ Վիկտոր Համբարձումյան «Հանճարեղ լեգենդին» նվիրված դաս- ցերեկույթով, որը կազմակերպել էին 9-րդ դասարանի աշակերտները:
Դասը որոշվել էր կազմակերպվել ոչ թե դասասենյակում, այլ դահլիճում` վերջինս վերածելով ինքնատիպ ու խոսուն թանգարանի: Ներկայացվող և մեկնաբանվող «ցուցանմուշները» հրաշալի մասունքներ են` արխիվային նյութեր, փաստաթղթեր, նկարներ, նամակներ, գրություններ, որոնց ամփոփ համադրությամբ մատուցվում ու ամբողջացվում է չափազանց  ուսանելի տպավորություն անօրինակ գիտնականի, հայրենասիրությամբ անզիջում քաղաքացու` Մեծն Վ. Համբարձումյան լեգենդի մասին:
 
Նախ համակարգչային շնորհանդեսն է լրացնում ուսուցչի տպավորիչ ու հուզական խոսքը օրվա և հերոսի ավանդի նշանակության մասին, ապա «էքսկուրսավար» աշակերտներից յուրաքանչյուրը տնօրինելով իրեն հատկացված բաժինը մեծ աստղաֆիզիկոսի կյանքից, ներկայացնում են չափազանց տպավորիչ բազմազան, նոր, հետաքրքիր տեղեկատվություն: Աշակերտներին լրացնում են նաև դասավանդող ուսուցիչները, որոնք իրենց ներդրումն են կատարում ինքնատիպ թանգարանային էքսկուրս-դասն  առավել ծանրակշիռ ու բովանդակալից դարձնելու գործում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.