News

Արճիսի միջնակարգ դպրոցում դատում էին շմոլ գազին

Educational 2019-12-19

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում արտասովոր դատավարություն էր:Քիմիայի ուսուցչուհի Ռ. Միկիչյանը նախաձեռնել էր հետաքրքիր և ուսանելի միջոցառում ՝ դատում էին շմոլ գազին: Մեղադրող կողմը փորձեց ներկայացնել ,թե ինչ է իրենից ներկայացնում շմոլ գազը,ինչպիսի վտանգ է այն ներկայացնում մարդկանց համար,որտեղից և ինչպես է առաջանում: Պաշտպանող կողմը փորձում էր գիտականորեն պաշտպանել շմոլ գազին ՝ նշելով, որ պետք է վերացնել դրա առաջացման պատճառը: Մեղադրող կողմը դատավորից պահանջեց առավելագույն պատիժ՝ վտարել պարբերական աղյուսակից CO-ին:Պաշտպանները առաջարկեցին մեղմացնել այն: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Վերադառնալով կարդաց դատավճիռը՝ CO-ին թողնել պարբերական աղյուսակում, սակայն վերացնել դրա առաջացման պատճառները:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.