News

Միջոցառում` Արթիկի թիվ 5 դպրոցում

Educational 2013-11-18

Օրերս Արթիկի թիվ 5 դպրոցի 2-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս` «Ոսկեծամիկ աշուն» թեմայով: Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող դասասենյակը զարդարված էր բազմագույն ու խայտաբղետ թուփ ու տերևներով: Աշակերտներին ու ներկաներին մի ուրիշ, կախարդական խորհուրդ էր պարուրել:
Միջոցառման ընթացքում երեխաները գեղեցիկ երաժշտություն ունկնդրեցին, որը նրանց պատկերացմանբ թեթև քամի էր` իր թևերին բազմած հազար ու մի տերևներին օրոր ասելիս: Հետո «ամպրոպ» էլ եղավ ու ոսկեհանդերձ անտառում մրրիկ սկսվեց. Հայաստան աշխարհին հրաժեշտ տվող աշունը երեխաների պատկերացումներով ավելի ջերմ ու հայկական էր:
 
Նրանց պատկերացմամբ, մարդու առաջին ուսուցիչը բնությունն է, որից շատ բան են սովորում, հետո նոր իրենց առաջին ուսուցչուհին, ով «կարմիր գրիչը ձեռքին» իրենց փոքրիկ սխալներն է ուղղում, որպեսզի հետո, կյանքում` չկատարեն ավելի մեծերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.