News

Միջոցառում` Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2013-11-15

Ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան թիվ1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Ոսկե աշուն» խորագրով:
Դպրոցի շնորհալի աշակերտները ներկայացնում էին բերք  ու    բարիքները:Մասնակից դասարանները ծնողների աջակցությամբ` առանձնահատուկ շքեղությամբ  ու համապատասխան դիզայնով  էին պատրաստել տոնական սեղանները,  որոնցից յուրաքանչյուրի մոտ իր  բարեմաղթանքներն էր հղում դպրոցի տնօրեն Անահիտ  Վարդանյանը: Կազմակերպիչ  Էլինա Գրիգորյանը հրավիրել էր Արտաշես արքային և Անահիտ աստվածուհուն, որոնք իրենց օրհնանքն ու բարեմաղթաքներն էին բերել մասնակիցներին:Իսկ հայ շինականը քրտինքով մշակված մրգերը հյուրասիրեց նրանց:
 
Ուշագրավ էր նաև մունետիկի աշխարհածածան խոսքը, որ յուրօրինակ հանդիսավորություն էր տալիս միջոցառմանը:
 
Ունկնդիրներին համակած բարձր տրամադրությունը դեռ երկար էր շարունակվում բարձր ծափողջյունների ներքո:
 
Տնօրեն Անահիտ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, դասղեկներին  և ծնողներին` միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:Գովեստի խոսքեր հնչեցին երեխաների գրագետ և արտահայտիչ խոսքի, բեմականացման, գեղեցիկ պարերի և երգերի համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.