News

<<Ճանաչի՛ր քո իրավունքները>>

Educational 2019-12-11

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 10-ին <<Պատանի իրավաբան>> արտադասարանական խմբակը /ղեկավար՝ Աիդա Մուրադյան /նշեց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Աննան, Հասմիկը, Նանեն և Ռոմանը ներկայացրին 1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ ընդունված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի>> հոդվածները և նշեցին, որ ՄԱԿ-ի որոշմամբ 1950 թվականից դեկտեմբերի 10-ը հաստատվել է որպես Մարդու իրավունքների օրվան նվիրված տոն: Թերեզան, Աննան, Սաշան, Մանեն, Լուսյան և Գայանեն ներկայացրին ՀՀ Սահմանադրության հոդվածները Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ: Նրանք հարցեր ուղղեցին ուսուցչուհուն կրթության, աշխատանքի, անձի ազատության, բնակարանի անձեռնխելիության, մտքի, խղճի, կյանքի ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքի, անմեղության կանխավարկածի և սեփականության իրավունքի վերաբերյալ: Աիդա Մուրադյանն ասաց, որ<< Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը>> սահմանում է հավասարություն և արժանապատվություն յուրաքանչյուր մարդու համար, իսկ մարդու իրավունքների խումբն անհրաժեշտ են մարդուն, քաղաքացուն արժանավայել, բարեկեցիկ և ստեղծագործ կյանքով ապրելու համար, չէ որ մերօրյա ժամանակներում մարդը հասել է տեխնիկական, գիտական նոր, հզոր նվաճումների և պարտավոր է ճանաչել իր իրավունքները: Նարինե Դավթյան Տնօրենի՝ ՄԿԱ գծով տեղակալ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.