News

Միջոցառումներ՝ նվիրված աղետների դիմակայունության օրվան

Educational 2019-12-09

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ նվիրված <<Աղետների դիմակայունության օրվան >>:Դպրոցի զինղեկ Գառնիկ Մանուկյանն անցկացրեց սեմինար՝ <<Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժին>> թեմայով, 10-12-րդ դասարանի դասղեկները՝<<Հիշողություն, երախտագիտություն,վերածնունդ>> թեմայով, <<Երկրաշարժը և նրա հետևանքները>>թեմայով դասղեկի ժամեր,ֆիլմի դիտում 8-12-րդ դասարաններում, վարժանքներ՝<<Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում>> թեմայով: Միջոցառումների շարքն ամփոփեց << Հիշողությունը չի ծերանում>>խորագրով հուշ -ցերեկույթը, որը կազմակերպել էր դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյանը: Միջոցառումն սկսվեց դուդուկի կենդանի կատարումով, որին հաջորդեցին աշակերտների հուզիչ խոսքերը: 9-րդա դասարանի աշակերտ Գագիկ Մեխակյանը կատարեց <<Դլե յաման>> երգը, որի նվագակցությամբ էկրանի վրա սահում էին երկրաշարժի ահասարսուռ կադրերը: 8-րդա դասարանի աշակերտուհի Մանե Սիմոնյանը կատարեց <<Քեզ համար, Հայաստան>> երգը, իսկ 8-րդբ դասարանի աշակերտուհի Նարե Ավետիսյանը՝ Գոռ Սուջյանի <<Երկրաշարժ>> երգը: Աշակերտները ներկայացրին, թե ինչպես լինել իրազեկված և պաշտպանված, ինչ կարելի է անել՝ վնասը նվազագույնին հասցնելու համար: Կյանքը շարունակվում է, այն հաղթում է մահին: Հայ ժողովուրդը փյունիկի պես վեր բարձրացավ, վերստին ծաղկեց իմ ու քո Հայաստանը: Ներկաները հուզվեցին ու հեռացան արցունքախառն աչքերով: Լճաշենի միջնակարգ դպրոց

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.