News

Խաղաղության լապտերներ` ճապոնացի երեխաներին

Featured 2013-11-15

Դր. Ցուգիո Մակիմոտոն, ով արժանացել է ՀՀ նախագահի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակին. ս.թ. նոյեմբերի 14-ին այցելեց հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոն: Ներկայացվեց «Հիկարի» կենտրոնի մասին տեսանյութ, որտեղ տնօրեն Կարինե Փիլիպոսյանը նշում է, որ ինքն իր սաներին պատմել է Հերոսիմա քաղաքում ապրող փոքրիկ աղջկա պատմությունը, ով քաղաքում ատոմային ռումբի հետևանքով հիվանդացել էր:
Ճապոնական ավանդույթի համաձայն նա սկսել էր պատրաստել հազար կռունկ, որպեսզի իրականացնի իր ողջ մնալու երազանքը, սակայն հասցրել էր ծալել միայն 644-ը: Տեսնելով սաների հուզմունքը, ընկեր Կարինեն նրանց խոստացել է Ճապոնիա ուղարկել իրենց պատրաստած կռունկները: Կռունկների հետ Ճապոնիա են ուղարկվել նաև լապտերները, որոնք հայ երեխաների ցանկությունն են, որ այլևս ոչ մի երեխա չտուժի, այն խաղաղասիրական ձեռքմեկնում էր: Այսպիսով, այդ լապտերներն ամեն տարի լողում են քաղաքի գետի վրայով:
 
Միջոցառմանը կայացավ «Խաղաղության լապտերներ» մրցանակաբաշխությունը, որի մրցանակակիրներից Քրիստինե Հարությունյանը նշեց, որ ինքը ճապոնական արվեստը շատ է սիրում և կենտրոնում շատ բան է սովորել:
 
Տեղի ունեցավ նաև 2012 թ. Ճապոնիայում «Hikari-no Ie» ՀԿ-ի կողմից կազմակերպված գեղանկարչական մրցույթին մասնակցած հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը: Մրցույթում առաջին երկու տեղերը զբաղեցրել էին հայ երեխաները: Մրցանակները հանձնեց Գեղագիտության Ազգային Կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը:
Միջոցառման շրջանակներում հյուրերին ներկայացվեց ցուցահանդես «Ճապոնիան հայ երեխաների աչքերով»: Ելույթ ունեցան Երևանի Մ. Մալունցյանի արվեստի դպրոցի սաները:
 
Ներկա էին ՀՀ Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ, ՀՀ գիտության և կրթության նախարարության ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան հյուրեր: Միջոցառմանը աջակցել են են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Գեղագիտության Ազգային Կենտրոնը:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.