News

Բաց դաս ինֆորմատիկալից, ուսուցիչ՝ Լ. Մարգարյան

Educational 2019-12-07

05.12.2019թ. -ին Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Լ. Մարգարյանն անց կացրեց բաց դաս 6-րդ բ դասարանում: Թեման՝ Paint նկարչական խմբագրիչի նկարչության գործիքները: Դասը համագործակցային էր, աշակերտներն ակտիվ մասնակցում էին ուսուցման պրոցեսին:Դասի ընթացքում կապ հաստատվեց հայոց լեզու, մաթեմատիկա, կերպարվեստ առարկաների հետ: Բացի կրթական նպատակից, դասն ուներ նաև զարգացնող նպատակ. երեխաների մեջ ձևավորել և զարգացնել այնպիսի կոմպետենցիաներ, ինչպիսիք են գործունեությունը կազմակերպելու, ուղղորդելու և համակարգելու ունակությունը, աշխատանքային ժամանակը պլանավորելու, կազմակերպելու և արդյունավետ բաշխելու ընդունակությունը: Համառոտ դասախոսությունից ու ցուցադրությունից հետո աշակերտների ստացած գիտելիքները ուսուցիչը ստուգեց միավորային գնահատման առցանց Quizizz գործիքի միջոցով: Կշռադատման փուլում աշակերտները ներկայացրին իրենց ստեղծած հեքիաթները, որտեղ որպես հերոսներ հանդես էին գալիս Paint-ի գործիքները: Այնուհետև նկարեցին այդ հեքիաթների հերոսներին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 20 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.