News

<< Ով աշխատի, նա կուտի>> դաս –ցերեկույթ

Educational 2019-12-06

2019թ. դեկտեմբերի 4-ին տոնական տրամադրություն էր տիրում Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդԱ դասարանում /դասվար՝ Վարսիկ Կարապետյան/, աշակերտները պատրաստվում էին <<Ով աշխատի նա կուտի>> խորագրով դաս- ցերեկույթին: Ցերեկույթն սկսվեց Հովհաննես Շիրազի՝ աշխատանքին նվիրված գեղեցիկ խոսքերով. Երբ ես էլ մի ժիր պատանի դարձա, Մայրս ինձ ասաց՝ արհեստի գնա, Արհեստ սովորիր , մի լինիր նազուկ Արհեստն է մարդուս ոսկե բիլազուկ: Գեղեցիկ խոսքերով, երկխոսություններով և հանելուկներով էր համեմված դաս- ցերեկույթը: Դասասենյակի մի անկյունը ձևավորված էր << Ճպուռն ու մրջյունը>> բեմականացման դեկորներով: Բեմով անցան <<Աղա Սամսոնն ու գյուղացի Պողոսը, <<Թե ինչպես մայր արջը քոթոթին աշխատել սովորեցրեց>>: Դասվարը և ծնողական խորհուրդը ջանք չէին խնայել դասասենյակի և դերային հագուստների ճաշակով և գեղեցիկ ձևավորման համար: Դաս – ցերեկույթի ավարտին աշակերտներն ասացին,որ աշխատանքն է մայրը ամեն բարիքի , որ բոլոր մասնագիտություններն էլ կարևոր են և անհրաժեշտ: Ցերեկույթն ավարտվեց աշխատանքին նվիրված առած-ասացվածքներով: Ներկաներին իր ջերմ խոսքն ուղղեց տնօրեն Աիդա Մուրադյանը և ասաց, որ մարդն աշխատանքով է գեղեցիկ, և աշխատանքն է բոլոր հիվանդությունների ամենալավ դեղը: Հերմինե Առաքելյան տարրական կրթության մ/մ նախագահ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.