News

Դեպի Լույս

Educational 2019-11-28

Նոյեմբերի 22-ին Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ Սուրենավանի միջնակարգ դպրոցում բացվեց <<Դեպի լույս>> կենտրոնը, որը հագեցված է համապատասխան գույքով և ուսումնական նյութերով: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուն, Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, մարզպետի խորհրդական Կառլեն Մկրտչյանը, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը, դպրոցի կառավարման խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հանրապետության մի շարք դպրոցների տնօրեններ, ինչպես նաև ներկայացուցիչներ «Հույսի կամուրջ» ՀԿ-ից: Կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում` մասնակից աշակերտներից յուրաքանչյուրը հանդես եկավ իր շնորհներով`պարեցին, երգեցին, նվագեցին դուդուկ, շվի, դհոլ, նկարեցին,արտասանեցին, ինչպես նաև ներկայացրին Թումանյանի <<Անբան Հուռին>> հեքիաթը` տիկնկաթերապիայի միջոցով:

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.