News

Զարմանալի Հայը

Educational 2019-11-28

Օգնի՛ր ինձ կյանքում ուղիղ ընթանալ, Եթե քնած եմ՝ քնից արթնանալ, Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ, Եղածով երբեք չհանգստանալ Եվ չասել, թե իմ արածն արեցի Գ.Էմին Այս խոսքերով սկսվեց Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը՝ նվիրված զարմանալի հայի՝ Գևորգ Էմինի ծննդյան 100- ամյակին /9- րդբ դասարան, ուսուցչուհի՝ Ջեմմա Դանիելյան/: Միջոցառման մասնակիցները ներկայացրին Գևորգ Էմինի կյանքը և ստեղծագործական ճանապարհը, Գևորգ Էմինի պատգամներն ու խոսքերը: ,,Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում,այլ գրում եմ գրքեր, շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Ե. Չարենցին,,: Նարեն, Վլադիմիրը, Վահեն և Քրիստինեն սիրով ներկայացրին Գևորգ Էմինի ստեղծագործությունները, որոնց թեման իր ժամանակն է, պատերազմը, խաղաղությունը, 20-րդ դարը, որի մեջ կարևոր տեղ են գրավում հայն ու Հայաստանը: Ես հա՛յ եմ, հին , ինչպես լյառն այս Արարատյան, Ես՝ դարերով, պանդուխտ իմ հայրենի տնում, Հայրենական հողում գտած տուն ու ոստան, Հաղթության ու փառքիս Ոսկեդա՜րն եմ տոնում: Միջոցառումն իմաստավորվեց Գևորգ Էմինի խոսքերով. <<Հավերժի ճամփորդն եմ ես, որը դարերի խորքից եկած, դեպի դարերն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո>>: Միջոցառման մասնակիցներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և մաղթեց հաջողություններ ուսման մեջ: Ջ. Դանիելյան հ.լեզվի և հայ գրականությության, գրաբարի առարկայական մ/մ նախագահ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.