News

< Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը

Educational 2019-11-25

2019թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցի 9-11-րդ դասարանների աշակերտների մի խումբ հասարակագիտություն առարկայից /ուսուցչուհի Հ. Գևորգյան/ մասնակցեցին ՄԱԿ -ի մանկական հիմնադրամի` Յունիսեֆի և Առնապ հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված << Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը>> ծրագրին: Մեր աշակերտները ուսումնասիրեցին Ծովագյուղի համար անչափ կարևոր մի հիմնախնդիր` <<Ծովագյուղի մշակույթի տունը չի գործում շենքային ոչ բարվոք պայմանների պատճառով>>: Նկարահանեցին տեսանյութ, որը Յունիսեֆի հանձնաժողովի կողմից ճանաչվեց Գեղարքունիքի մարզում լավագույնը: Արդյունքում հետազոտական աշխատանքներին մասնակցած աշակերտներից երեքը` Խանզադյան Սոնան/X բ/, Աբրահամյան Շահանեն/IX բ/ և Բաբախանյան Արեգը /IX ա/ , հնարավորություն ստացան մասնակցելու նոյեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող Երեխաների առաջին գագաթնաժողովին, որը նվիրված էր Երեխայի իրավունքների կոնվենցիայի 30ամյակին: Երեխաները մասնակցեցին Գագաթնաժողովին, ՀՀ Նախագահի նստավայրում հանդիպեցին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի , Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սոց. նախարար Զարուհի Բաթոյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանի, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ: Աշակերտները վերադարձան շատ տպավորված, մեծ ոգևորությամբ լցված: Շնորհավորում ենք հասարակագիտության ուսուցչուհի Հ. Գևորգյանին և մեր շնորհալի, ակտիվ աշակերտներին այս ձեռքբերման համար:

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.