News

<<Ոսկե և մշակութային աշուն >>

Educational 2019-11-20

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի աշակերտները ակտիվ մասնակցեցին Այրում համայնքի կողմից կազմակերպված <<Ոսկե և մշակութային աշունը Այրում համայնքում>> միջոցառմանը: Արճիսը ներկայացնում էր հայկական խմիչքներն ու չրերը:Աշակերտները սեղան էին ձևավորել,որը լի էր Հայաստանի մրգերից պատրաստված գինիներով,օղիներով,հյութերով,կոմպոտներով ու չրերով: Աշակերտները ողջունեցին բոլորին գեղեցիկ ասմունքով,ներկայացրին իրենց սեղանը,որն ուղեկցվեց ուրախ երգերով ու պարով: Միջոցառման վերջում արճիսցիները իրենց սեղանից հյուրասիրեցին միջոցառման բոլոր մասնակիցներին և հանդիսատեսին : Միջոցառման մասնակիցներին համայնքապետ Ա. Պարանյանը պարգևատրեց պատվոգրերով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.