News

Հայրենասիրական դաս` Վայքի հիմնական դպրոցի 3-բ դասարանում

Educational 2013-02-08

Վայքի հիմնական դպրոցում անցկացվել է հայոց բանակի տարելիցին նվիրված հայրենասիրական դաս, որի ընթացքում աշակերտները ներկայացրել հայրենիքին, հայրենասիրությանը, հայոց բանակին, խաղաղությանը նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ, ասույթներ և երգեր: Հայրենասիրության ոգով տոգորված` աշակերտները միաբերան արտասանել են Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը:

Միջոցառմանը հնչել է նաև «Պատիվ ունեմ» երգը, որի մեղմ  հնչյունների ներքո  փառաբանվել են ՀՀ ազգային և Արցախի հերոսները: Աշակերտների  ընթերցել են «Ես  զինվորն եմ հայրենիքիս»  խորագրով  շարադրությունները:

Հայրենասիրական դասին մասնակցել են  Վայքի  զորամասի  հրամանատարի  տեղակալներ  Արշակ Ավետիսյանը  և Դավիթ Տռուզյանը, դպրոցի տնօրեն Ս.Աթանակինյանը և  ուսուցիչներ: Սպաները սիրով  պատասխանել են  փոքրիկ հայրենասերների հարցերին և  իրենց  երախտագիտությունը հայտնել ուսուցչուհուն` աշակերտների  հոգում հայրենասիրական կրակը  վառ  պահելու  համար:
 
Աշխատիր առյուծի հետքեր թողնել ցեղիդ պատմության մեջ,
և  բնա´վ  մի´ մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է
իր ապականությունը փռել թողածդ հետքերի վրա:
                                                                           Գարեգին Նժդեհ
 
L. Աթանակինյան
(3-րդ  դասարանի դասվար)
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.