News

Ֆինանսական կրթությունը դպրոցում

Educational 2019-11-19

Սևանի № 4 հիմնական դպրոցի բնագիտամաթեմատիկական մասնախմբի կազմակերպած մրցույթը նպատակ ուներ պարզել աշակերտների կողմից ֆինանսական կրթության տարրական գիտելիքների յուրացման աստիճանը: «Բիզնեսմեն» (Vա) և «Ֆինանսիստ» (Vբ) թիմերը դրսևորեցին իրենց ֆինանսական հմտությունները՝ դրանք կիրառելով իրենց տրված խնդիրների, խաչբառի լուծման մեջ: Ավագները մրցեցին իրենց տրված ֆինանսական բնույթի տրամաբանական հարցերի շուրջ: Մաթեմատիկայի ուսուցչուհիներ՝ Հայկանուշ Գրիգորյանի և Թամարա Հակոբյանի աշակերտները իրենց ակտիվությամբ ու դասընթացից ունեցած գիտելիքներով ապացուցեցին իրենց մոտ ֆինանսական կրթության նկատմամբ մեծ հետաքրքրության առկայությունը: Տնօրեն՝ Սվետլանա Մաթևոսյանը բարձր գնահատեց մրցույթի կազմակերպիչների ջանքերը և աշակերտների բարձր գիտելիքները:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.