News

<< Հայ զինվորի վարքականոնը>>

Educational 2019-11-16

Մեր սերունդը հերոսական պայքարով անցավ պատերազմական դաժան իրողությունների, արհավիրքների և անփարատելի ցավերի միջով: ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ առարկան Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցում ոչ միայն պարզապես առարկա է այլև մեր աշակերտները շատ լավ գիտակցում են որ, առարկայի գերազանց յուրացումը ոչ միայն իրենց անձնական, այլ նաև պետական անվտանգության խնդիր է: Եվ չեն մոռանում, որ մարտադաշտում իրենց գիտելիքներից և ունակություններից է կախված ոչ միայն իրենց և ընկերների կյանքը, այլև մարտական խնդրի հաջող կատարումը, այսինքն` հայրենիքի պաշտպանության ապահովումը: Հիշե՛նք պատմությունը: Հայ ժողովուրդն իր գոյատևման ողջ ընթացքում տոգորված է եղել հայրենիքի պաշտպանության վսեմ գաղափարներով: Նոյեմբերի 14-ին ,,8 ,, ա դասարանի աշակերտները համակարգչային դասասենյակում անցկացրեցին ամփոփիչ դաս << Հայ զինվորի վարքականոնը>> և որպես կարգախոս նրանք ընտրել էին <<ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԴԻԿՆԵՐ ԵՎ ՌԱՖԻԿՆԵՐ ԵՆՔ>>: Ռազմագիտության ուսուցչուհի՝ Անահիտ Դալլաքյան

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.