News

Բաց դաս քիմիա առարկայից` Ակնալճի միջնակարգ դպրոցում

Educational 2013-11-14

Ս.թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Արմավիրի մարզի Ակնալճի Արա Հարությույանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ «ա» դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Քիմիա» առարկայից` «Ատոմի կառույց և քիմիական կապ» թեմայով:
Նախորդ տարիներին ձեռք բերած գիտելիքների և այս ուսումնական տարում ստացած գիտելիքների բացահայտման յուրատեսակ դաս էր:
 
Դասը սկսվեց համակարգչային ցուցադրումով: Տեսադարանի վրա իրար էին հաջորդում ատոմի կառուցվածքը, էլեկտրոնային շերտերը և էլեկտրոնային բանաձևերը պատկերող կադրեր : Աշակերտներին շատ դուր եկան S,P,D օրբիտալների տեսքը պատկերող կադրերը: 1-2 րոպեների ընթացքում աշակերտները լուծեցին միջուկային ռեակցիաների վերաբերյալ խնդիրներ:
 
Աշխատանք պաստառներով բաժնում ներկայացվեցին քիմիական կապի տեսակները, ատոմների հատկությունները, ատոմական և մոլեկուլային օրբիտալների առաջացումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.