News

Մեդիագրագիտության դաս

Educational 2019-11-14

Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության մեջ ճիշտ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, ինչպես նաև աշակերտների մոտ քննադատական մտածողության զարգացումն է: ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 1-8-ը հայտարարել էր Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում: Նոյեմբերի 8-ին Սուրենավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ծանոթացան Մեդիայի կարևոր սկզբունքներին, խաղացին նաև <<Մեդիամարտ>> խաղը: Դասն անցավ հետաքրքիր մթնոլորտում: Աշակերտներն ակտիվորեն էին ընդգրկված դասին` կարողացան ճշգրտորեն պատասխանել հարցերին: Մեդիագրագիտության դասը նախաձեռնել էին ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Ալոյանը և անգլերենի ուսուցչուհի Հ. Հայրոյանը:

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.