News

Բաց դաս Արճիսի դպրոցում

Educational 2019-11-14

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում XII դասարանում բաց դաս էր համաշխարհային պատմություն առարկայից (ուսուցիչ Հ. Պողոսյան):Թեման՝ արդի համաշխարհային զարգացման հիմնախնդիրները:

Ուսուցիչը հարց ու պատասխանի միջոցով վեր հանեց մարդկության առջև ծագած գլոբալ խնդիրները՝ շրջակա միջավայրի պահպանություն,միջազգային ահաբեկչություն,թմրամոլություն,տարածքային հիմնախնդիրներ,թրաֆիքինգ,կրոնական գործոնի ակտիվացում,կիբերհանցագործություն:

Աշակերտների յուրաքանչյուր խումբ ներկայացրեց որևէ հիմնախնդիր:

Պատրաստել էին պաստառներ և սլայդներ :

Աշակերտները նախ ներկայացնում էին գլոբալ խնդիրը,ծագման պատմությունը,աշխարհում տարածվացությունը,վտանգները,դրանից զերծ մնալու ձևերն ու միջոցները:

Ապա թեման տեղայնացնում էին ՝ բերելով օրինակներ ՀՀ -ում և սեփական համայնքից:

Վերջում բոլոր աշակերտները գնահատվեցին:

Դասը արդիական էր և արդյունավետ:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.