News

«Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում»

Educational 2019-11-10

«Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակներում Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մարգարյանը կազմակերպեց մանկավարժական խորհրդի նիստ, որին մասնակցում էին մանկավարժները և աշակերտական խորհրդի անդամներ: Տնօրենը ներկայացրեց, թե ինչ է կոմպետենտությունը, Եվրոխորհրդի կողմից առանձնացված ժամանակակից մարդուն անհրաժեշտ ութ առանցքային կոմպետենցիաները, ներկայացրեց կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված ուսուցման էությունն ու դրա անհրաժեշտությունը: Քննարկվեցին հետևյալ հարցերը՝ ա) Ինչպե՞ս կազմակերպել կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված ուսուցումը Հայաստանի հանրակրթական դպրոցներում։ բ) Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ դպրոցի ուսումնական գործընթացում, որպեսզի հնարավոր լինի խթանել կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված ուսուցումը և բարձրացնել ուսուցիչների արդյունավետությունը։ Քննարկմանն ակտիվ մասնակցում էին նաև աշակերտական խորհրդի անդամները, որոնք ևս հանդես եկան իրենց առաջարկություններով: Առաջարկությունների փաթեթը ներկայացվեց տնօրենին, որը հետագայում կամփոփի և կներկայացնի «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի աշխատանքային խմբին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 20 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.