News

Դաս-միջոցառում Մեդիագրագիտության թեմաներով

Educational 2019-11-07

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Ս. Մակարյանը Մեդիագրագիտության կրթական շաբաթի շրջանակներում կազմակերպեց և անցկացրեց դաս-միջոցառում դպրոցի VI-XII դասարաններում: Ուսուցիչը նախ ներկայացրեց Մեդիագրագիտության կարևորությունը՝ զուգահեռ ներկայացնելով այն սահիկահանդեսի տեսքով,ապա աշակերտները խմբերով կատարեցին մի քանի աշխատանք: Ուսուցչուհին աշակերտների ձեռք բերած գիտելիքները ստուգեց հետաքրքիր խաղերի միջոցով,որոնք մշակել էր թեմայից ելնելով: Աշակերտները մասնակցեցին շատ մեծ սիրով: Դաս-միջոցառումը նպաստեց աշակերտների մոտ մեդիագրագիտության զարգացմանը,նպաստեց զանազան կայքերից ճիշտ օգտվելու կարողությունների զարգացմանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.