News

Աշնանային ճամփորդություն

Educational 2019-10-25

Սովորողի կրթական (ուսումնական) միջավայրը չի սահմանափակվում միայն դպրոցի տարածքով: Իր շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, դրա հիման վրա վերլուծություններ անելու հնարավորությունն են տալիս ուսումնական ճամփորդությունները: Լճկաձորի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի դասղեկ Ռուզան Մալինյանը կազմակերպեց աշնանային ճամփորդություն դեպի մոտակա <<Զիկատար>> լեռան լանջերը : Աշակերտները քայլեցին աշնանային անտառում,խաղացին, երգեցին ու պարեցիցին, զմայլվեցին այնտեղի գեղեցիկ ծառերով՝ որոնք այնպես էին ծածկվել գույնզգույն տերևներով, կարծես մի նկարիչ մտել էր անտառ ու իր կախարդական վրձինով անտառը ներկել աշխարհի բոլոր գույներով: Ճամփորդության ընթացքում աշակերտները ստացան հանձնսարարություններ՝ 1. Լուսանկարել գեղեցիկ աշնանային տեսարաններ, 2. Ճամփորդությունից հետո Power Point ծրագրով պատրաստել գեղեցիկ սահիկահանդես:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.